«Երևանյան միջազգային կիթառի փառատոն»-ի շրջանակներում հուլիսի 16-ին, ժամը 12:00-ին, Բյուրականի արվեստի ակադեմիայում տեղի կունենա հայտնի կիթառահար, Մոսկվայի «Կիթառի վիրտուոզներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի և Մոսկվայի մշակույթի պետական համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր՝ Արտյոմ Դերվոեդի վարպետության դասը: Վարպետության դասին կմասնակցեն Երևանի երաժշտական դպրոցների, ուսումնարանների և Երևանի պետական Կոնսերվատորիայի լավագույն սաները:
«Երևանյան միջազգային կիթառի փառատոն»-ի գեղարվեստական ղեկավարը Երևանի Կիթառահարների Ասոցիացիայի նախագահ, Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր Ժորա Սարգսյանն է:
Փառատոնի գործընկերներն են՝ «Փյունիկ» համահայկական հիմնադրամը և «Երազ Արտ» հիմնադրամը: